Մանկական գրքի միջազգային օրը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հագեցած էր հետաքրքիր միջոցառումներով։
«Անդերսենի կախարդական աշխարհը» խորագրով ցերեկույթի ժամանակ գրադարանի աշխատակից Կարինե Նազարյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին ներկայացրել է մանկական գրքի միջազգային օրվա խորհուրդը, պատմել Հանս Քրիստիան Անդերսենի մասին։
Այնուհետև, աշակերտները Անդերսենի տուն-թանգարանի մասին պատմող փոքրիկ հոլովակ են դիտել, խաղ-վիկտորինայի միջոցով գուշակել են հեքիաթները, իսկ վերջում երգել գերմաներեն և հայերեն երգեր։
«Անդերսենի կախարդական աշխարհը» խորագրով միջոցառումն անցկացվել է հայերեն և գերմաներեն։