ԱՄՆ նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ առևտրային դեֆիցիտի սպառնալիքի պատճառով: Դոնալդ Թրամփը տեղեկացրել է ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին: Սահմանափակումները կտարածվեն ավելի քան 183 երկրի և Եվրամիության վրա: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը տասնամյակներով նվազեցրել է այլ երկրների համար առևտրային արգելքները, մինչդեռ այդ երկրները հսկայական մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների համար։