Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, ֆիզիկական ներգործության` 9, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 6, հոգեկան ներգործության` 5, մարմնական վնասվածք պատճառելու ու խուլիգանության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, փաստաթղթի կեղծիքի ու ինքնիրավչության՝ 3-ական, թմրանյութի իրացման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, ինքնավնասման ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք իրացնելու՝ 1-ական դեպք։
Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 10 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։