Աշխատանքային այցով Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։ Այս մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
«Այցի ընթացքում նա կհանդիպի Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների, էներգետիկ ընկերությունների ղեկավարների և ոլորտի մասնագետների հետ։ Քննարկման հիմնական թեմաներն են՝ էներգետիկ անվտանգության ամրապնդումը, էներգետիկ ոլորտում ԱՄՆ առաջնորդության զարգացումը և երկու երկրի էներգետիկ ներուժի բարձրացման ու բարեկեցության բարելավման ուղիների որոնումը: Ուրբաթ Էրիկ Ջեյքոբսը ելույթ կունենա Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ նիստում»,- հայտարարել են դեսպանատանը։
Նշենք, որ Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ նիստը տեղի կունենա Բաքվում՝ ապրիլի 4-ին։