Համացանցում տեսանյութ է տարածվել, որում պարեկները մեքենայից դուրս են բերում վարորդին և բերման ենթարկում։ ՀՀ ՆԳ նախարարությունից 1lurer-ի հետ զրույցում հայտնել են․
«Սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա, բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել»։