Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի խոսքը, որ Կիևի հետ հազվագյուտ մետաղների մասին գործարքը պատրաստ է, սակայն ուկրաինական կողմը ձգձգում է դրա ստորագրումը և անվտանգության նոր պայմաններ առաջ քաշում: Ուկրաինայի նախագահը շեշտել է՝ համաձայնագրի շրջանակում երբեք չի դիտարկվել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության հարցը: Զելենսկին տեղեկացրել է, որ կողմերն այժմ աշխատում են գործարքի նախագծի ուղղությամբ:
Նա նաև հույս է հայտնել, որ Թրամփը կուժեղացնի հակառուսական պատժամիջոցները և կստիպի Ռուսաստանին դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները: Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևը գրեթե ամեն օր տեղեկություն է փոխանցում ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի կողմից էներգետիկ մորատորիումը խախտելու դեպքերի մասին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարն էլ Կիևին էր մեղադրել էներգետիկ հրադադարը խախտելու համար: Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ տեղեկություն է փոխանցել ամերիկացի գործընկերներին Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածների մորատորիումի խախտումների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: