Այսօր Տալլինում հանդիպեցի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Քննարկեցինք մեր երկրների միջև ոլորտային համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով հատկապես թվայնացման, կիբեռպաշտպանության և արհեստական բանականության կարգավորման ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։
Հանդիպումից հետո մասնակցեցինք Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցների ու քննարկումների, որտեղ ներկայացվեցին թվային կառավարման առաջատար փորձերը՝ սկսած հարկային և մաքսային ավտոմատ համակարգերից մինչև արհեստական բանականությամբ ղեկավարվող սոցիալական ապահովության և արդարադատության հարթակներ»,- գրել է նա։
Մանրամասները՝ այստեղ: