2024 թվականին ավարտվել է 38.058 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33.396), այդ թվում՝ 11.801-ը՝ 13.179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10.115 անձի վերաբերյալ), 45-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 55), 26.212-ը կարճվել է (2023 թվականին՝ 24.948), որոնցից 17.813-ը (2023 թվականին՝ 18.309)՝ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով նախատեսված հիմքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Այսպիսով, համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 2023 թվականին, այդ թվում՝ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ:
2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը (2023 թվականին՝ 39.9%) քննվել է մինչև 2 ամիս, 21.5%-ը (2023 թվականին՝ 20.7%)՝ մինչև 4 ամիս, 15%-ը (2023 թվականին՝ 15.9%)՝ մինչև 6 ամիս, 11.9%-ը (2023 թվականին՝ 16%)՝ մինչև 1 տարի, 9.5 %-ը (2023 թվականին՝ 7.5%)՝ 1 տարուց ավելի ժամկետում: