Բուսաբանական այգու տարածքում ծառահատման ահազանգով հարուցվել է վարչական վարույթ: 34 կաղնու հատման մասին բնապահպաններն են ահազանգել: Հաշվարկվել է բուսական աշխարհին հասցված վնասը, այն ավելի քան 16,5 մլն դրամ է: Մասնագետները, սակայն, պնդում են՝ ծառերը եղել են անկենսունակ:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։