Ադրբեջանի նախագահն ընդունել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանաիին: Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Սանաին ընդգծել է, որ Թեհրանը մեծ նշանակություն է տալիս հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա գոհունակություն է հայտնել, որ բոլոր ոլորտներում երկկողմ գործակցությունն ընդլայնվում է: Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ բնագավառներում շփումները, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմումը և այլ հարցեր:
Տարածաշրջանային հարցերը Սանաին քննարկել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: