Պաշտոնական այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահը այցելել է Կոմիտասի թանգարան: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նկատել է՝ Կոմիտասի ճակատագիրը սերտորեն շաղկապված է իր երկրի ճակատագրին, և ելույթը սկսել է գերմաներեն բանաստեղծությամբ, որը բեռլինյան ուսումնառության տարիներին Կոմիտասը երգի է վերածել: Շտայնմայերը նշել է, որ հայ-գերմանական մշակութային կապերի զարգացմանը կնպաստի նաև Երևանում «Գյոթե» ինստիտուտի հիմնումը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: