Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի ղեկավար Շավքաթ Միրզիյոևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Սոգդիի շրջանում հանդիպման ժամանակ ստորագրել են մի շարք կարևոր փաստաթղթեր։
Պետությունների առաջնորդները ստորագրել են երեք երկրի պետական սահմանների միացման կետի մասին փաստաթուղթը։ Բացի այդ, նախագահները կնքել են նաև Խուջանդի հավերժ բարեկամության հռչակագիրը։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ստորագրումն անցել է հանդիսավոր պայմաններում և բարեկամական մթնոլորտում։
Այնուհետև երեք հանրապետության նախագահները առցանց բացել են երկրների սահմանին գտնվող «Բարեկամության համալիրը», որը կառուցվել է Սոգդիի, Բատկենի և Ֆերգանայի մարզերի սահմանային չեզոք գոտում։