Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Մաշտոցի պողոտայի շենքերն արդեն իսկ ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն այս խնդիրներից զատ անդրադարձ է եղել մայրաքաղաքի կանաչապատման, ոռոգման համակարգի և տրանսպորտի ոլորտներին: