Մարտի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև։
Իրանի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին Ռամազանի տոնի առթիվ և փոխանցել լավագույն բարեմաղթանքները։ Ալիևը իր հերթին շնորհավորել Իրանի նախագահին ու ժողովրդին տոնի առթիվ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի կապակցությամբ, անդրադարձ է կատարվել միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, մտքեր են փոխանակել տնտեսական, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։