Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը, ինչպես նաև այս կուսակցությունից Եվրախորհրդարանի ութ պատգամավոր և 12 օգնական մեղավոր են ճանաչվել Եվրախորհրդարանի միջոցների յուրացման գործով։ Փարիզի դատարանը Մարին Լը Պենին դատապարտել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսը պայմանական, երկուսը՝ էլեկտրոնային թևնոցով:
Լը Պենին արգելել են առաջադրել իր թեկնածությունը պետական պաշտոնների համար: Դատավճիռը պետք է ուժի մեջ մտնի դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո, նույնիսկ եթե Լը Պենը բողոքարկի։ Սա ենթադրում է, որ Մարին Լը Պենը չի կարող առաջադրվել որպես թեկնածու 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: