Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Կողմերը քննարկել են Թուրքիայի ու Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում կողմերը կշարունակեն ջանքեր գործադրել թուրք-իրանական հարաբերությունների հետագա զարգացման համար։
Զրույցի ավարտին Էրդողանը Փեզեշքիանին շնորհավորել է Ռամադանի տոնի առթիվ։