Վերջին մեկ տարվա ընթացքում առանձնահատուկ պահանջարկ ունեցող 24 պետհամարանիշների վաճառքից հավաքագրվել է մոտ 500 մլն դրամ: Այսպիսի պետհամարանիշների աճուրդին մասնակցելու համար քաղաքացին պետք է 5 տոկոս կանխավճար մուծի: Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ աճուրդում պարտվելու դեպքում քաղաքացին կարող է հետ ստանալ կանխավճարը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։