Երևանի վարչական երկու շրջանների տարածքով հոսող Հրազդան գետում տեղադրվել է երկու աղբորսիչ սարք: Սարքերի նախագծման և տեղադրման համար քաղաքապետարանը ծախսել է 122 միլիոն դրամ: Սարքերն արդեն ցույց են տվել իրենց արդյունավետությունը, թեպետ ձմռան ամիսներին աղբի քանակը գետում քիչ է լինում։ Ենթադրվում է, որ ամռանը գետի մեջ ավելի շատ աղբ կթափվի:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։