Իսրայելը միջնորդներից Գազայի հատվածի վերաբերյալ առաջարկ է ստացել, ինչից հետո պատասխան առաջարկով է հանդես եկել։ Այս մասին հայտնել է իսրայելական նախարարների կաբինետի գրասենյակը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջնորդներից ստացված առաջարկից հետո խորհրդակցությունների շարք է անցկացրել։ Վերջին ժամերին Իսրայելը ԱՄՆ հետ լիարժեք համագործակցությամբ միջնորդներին է ներկայացրել իր պատասխան առաջարկը»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կարող է մի քանի պատանդի ազատ արձակել՝ Իդ ալ-Ֆիտր տոնակատարության շրջանում Գազայի հատվածում կրակի դադարեցման համար։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռաֆահի շրջանում ցամաքային գործողության մեկնարկի մասին, որի նպատակը Գազայի հատվածի հարավում անվտանգության գոտու ընդլայնումն էր։
«Վերջին մի քանի ժամերին ՑԱՀԱԼ-ի զորքերը սկսել են ցամաքային գործողություններ անցկացնել՝ նպատակ ունենալով Գազայի հարավում անվտանգության գոտին ընդլայնել»,- ասված է ՑԱՀԱԼ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ գործողության շրջանակներում ՑԱՀԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքը։