Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգտակար հանածոների մասին համաձայնության տեքստը կնայի, երբ իրավապահները վերլուծեն այն՝ հաշվի առնելով դրանում առկա օրենսդրական սպառնալիքները։ Այդ մասին Զելենսկին հայտնել է ճեպազրույցի ընթացքում։
«Ես դեռ չեմ կարդացել, իսկ պատգամավորները գիտեն, թե ինչ կլինի համաձայնության մեջ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև անդրադարձել է ամերիկա-ուկրաինական համաձայնության «կարմիր գծերին»։
«Եթե մեզ համար ռիսկային բաներ լինեն, ապա, անխոս, ես այդ ամենն առանց որևէ գաղտնիքի կներկայացնեմ մեր հանրությանը»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահը կարծում է, որ գլխավոր փոխզիջումային ասպեկտները շրջանակային համաձայնագրում ուրվագծված են։
«Մենք պարտքեր չենք ընդունում, դա ինձ համար հստակ է, ես պարտքեր չեմ տեսնում։ Ծայրահեղ դեպքում մենք խոսում ենք անցյալի մասին։ Եթե լինեն ինչ-որ նոր հնարավորություններ, աջակցության նոր փաթեթներ, ապա Միացյալ Նահանգները, հավանաբար, կկարողանա այս կամ այն պայմաններն առաջ քաշել»,- ասել է նա։