Ուրբաթ 7,7 և 6,4 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի կենտրոնական հատվածում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալայից մոտ 17,2 կմ հեռու, որն ունի մոտ 1,5 միլիոն բնակչություն, փլուզվել են շենքեր, զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում: Բանգկոկում երկրաշարժի պատճառով կառուցվող երկնաքեր է փլուզվել, փլատակներում է հայտնվել 43 բանվոր: