Ըստ New York Times-ի, The Guardian-ի և Reuters-ի վերջին տվյալների` առնվազն 30 մարդ է մահացել Մյանմարի տարբեր քաղաքներում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են, և չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է հարյուրների հասնել, մոտ 300 մարդ էլ վիրավորվել է։
Մյանմարում տեղի ունեցած 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը զգացվել են Չինաստանում և Թաիլանդում։ Բանգկոկում կառուցվող բազմահարկ շենքի փլուզման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել։ Թաիլանդական Khaosod պարբերականը գրում է, որ առնվազն 300 աշխատողի ճակատագիր մնում է անհայտ։
Բանգկոկի նահանգապետը հայտնել է, որ քաղաքի բազմաթիվ բարձրահարկ շենքեր են վնասվել, դրանց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ։