Մյանմարում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 144 մարդ, զոհերի թիվը կարող է աճել, հայտարարել է երկրի Պետական վարչական խորհրդի նախագահ, վարչապետ և ավագ գեներալ Մին Աուն Հլայնը։
Նա նշել է նաև, որ 700-ից ավելի մարդ է վիրավորվել, 300-ն էլ համարվում են անհետ կորած:
Բանգկոկում էլ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5-ի, 117 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հաղորդում է The Reporters ցանցային հեռուստաալիքը՝ վկայակոչելով անավարտ 30-հարկանի գրասենյակային շենքի փլուզման վայրում աշխատող փրկարարներին: Որոնողափրկարարկան աշխատանքը շարունակվում է: