3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Իմիշլիի շրջանում, հայտնել է հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Սաաթլի կայարանից 11 կիլոմետր դեպի հյուսիս՝ Իմիշլիի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5,2 կմ խորությամբ։
Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաև Ղազախստանի Ժամբիլի շրջանի Մերկե գյուղի մոտակայքում: Այն զգացվել է հանրապետության ամենամեծ քաղաքում՝ Ալմաթիում, ինչպես նաև Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։
Ժամբիլի շրջանի վարչակազմը հայտնել է, որ վնասվել են շրջանի տներ ու սոցիալական օբյեկտներ: Արտակարգ դեպքի հետևանքով տուժածներ չկան։
5 բալ ուժգնությամբ ևս մեկ ստորգետնյա ցնցում է գրանցվել Մերկե գյուղի մոտ 10 կմ խորությամբ։ Գյուղը գտնվում է Ղրղզստանի հետ սահմանի մոտ։
5,2 մագնիտուդով երկրաշարժ է զգացվել նաև Ուզբեկստանում, որի էպիկենտրոնը, ըստ այդ հանրապետության ԱԻՆ սեյսմիկ կանխատեսման կենտրոնի տվյալների, գտնվել է Ղազախստանի տարածքում։