ԱՄՆ դաշնային դատավորը հրամայել է Թրամփի վարչակազմի անդամներին պահպանել չաթի հաղորդագրությունները Signal-ում, որտեղ նրանք խմբում պատահաբար լրագրողի են ընդգրկել և քննարկել են Եմենի հութիներին հարվածելու գաղտնի ծրագրերը:
Կոլումբիայի շրջանային դատավոր Ջեյմս Բոսբերգը հինգշաբթի կարգադրել է պահպանել խմբի հաղորդագրությունները մարտի 11-15-ն ընկած ժամանակահատվածում՝ որպես միջանկյալ օգնություն American Oversight-ի հայցով, որը դատի էր տվել Դոնալդ Թրամփի թիմի անդամներին՝ պնդելով, որ նրանք խախտել են տեղեկատվության պահպանման օրենքները:
Սպիտակ տան փոխխոսնակ Աննա Քելլին, ի պատասխան, ասել է, որ Թրամփի վարչակազմը «հետևել և հետևելու է տեղեկատվության պահպանման վերաբերյալ բոլոր համապատասխան օրենքներին»:
Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հրապարակել էր այն մասին, թե ինչպես են Թրամփի թիմի անդամները գաղտնի ռազմական ծրագրեր քննարկում մեսենջերի սովորական խմբում: Վարչակազմի որոշ անդամներ խոստովանել են, որ չաթի հետ կապված սխալ է թույլ տրվել, մյուսները, այդ թվում՝ Թրամփն ու Հեգսեթը, անձնական վիրավորանքներով են քննադատել են Գոլդբերգին: Բացի այդ, Սպիտակ տունը մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ չաթում գաղտնիքներ չեն բացահայտվել: