Մարտի 28-ի գիշերը ռուսական շրջաններում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 78 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Օդանավերի ժամանման և թռիչքների սահմանափակումներ են մտցվել Սարատովի օդանավակայանում։ Մարզի Էնգելս քաղաքում օդային հարվածի ազդանշան է հնչել, ժամանակ առ ժամանակ պայթյուններ են լսվել։ Սարատովի նահանգապետը հայտնել է անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի մասին։
Սարատովն ուկրաինացիների թիրախում է, քանի որ այնտեղ գործում են նավթավերամշակման գործարանն ու Էնգելսում՝ ռուսական ռազմավարական ավիացիոն բազան:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ դեռևս մարտի 20-ին Էնգելսի բազայի վրա իրականացված գրոհի հետևանքով ոչնչացվել է թևավոր հրթիռների պահեստը: