Մանկապարտեզներում թափուր հաստիքների համալրման մրցույթները դեռևս ցանկալի արդյունք չեն տալիս: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություններ է առաջարկում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում այդ հարցը լուծելու համար: Օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ էլ նախատեսվում է փոխհատուցել այն մասնագետների տրանսպորտային ծախսերը, որոնք կորոշեն աշխատել հարևան բնակավայրերի նախադպրոցական հաստատություններում:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում: