Քանի որ համընդհանուր հայտարարագրման համար նույնականացման քարտը պարտադիր է՝ համակարգը վերազինվում է նոր սարքավորումներով: Հերթում սպասում է ավելի քան 82 հազար մարդ: Կանխատեսվում է, որ մինչև նոյեմբերի 1-ը դիմումների ընդունման պահանջարկը կբավարարվի: Նույնականացման քարտի հետ կտրամադրվի նաև էլեկտրոնային ստորագրության ակտիվացման պրոցեսը նկարագրող գրքույկ:
Մանրամասները՝ տեսանյութում: