Մարտի 30-ի Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում՝
-
նույնականացման քարտը,
-
կենսաչափական անձնագիրը,
-
ոչ կենսաչափական անձնագիրը,
-
անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից,
օտարերկրյա քաղաքացիների համար`
-
Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը,
-
մշտական կացության քարտը,
-
Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
-
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նաև ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Գյումրի և Փարաքար համայնքների պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով,
քաղաքացիություն չունեցող անձանց համար`
-
Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,
-
ժամանակավոր կացության քարտը,
-
մշտական կացության քարտը,
-
Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
փախստական ճանաչված անձանց համար`
-
կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը: