Մարտի 28-ի գիշերը ռուսական շրջաններում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 78 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Օդանավերի ժամանման և թռիչքների սահմանափակումներ են մտցվել Սարատովի օդանավակայանում։ Սարատովի նահանգապետը հայտնել է անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի մասին։ Սարատովն ուկրաինացիների թիրախում է, քանի որ այնտեղ գործում են նավթավերամշակման գործարանն ու Էնգելսում՝ ռուսական ռազմավարական ավիացիոն բազան:
Ըստ ուկրաինական աղբյուրների՝ Ռուսաստանն էլ ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակում է իրականացրել Օդեսայի, Զապորոժիեի, Պոլտավայի և Նիկոլաևի մարզերի վրա: Վիրավորվել է 2 մարդ, ավերվել են շինություններ:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: