ԵՄ հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ 2025 թ. մարտի 27-28-ը, ագրոբիզնեսի ոլորտի հայկական ՓՄՁ-ները մասնակցում են «Ձեր մուտքը դեպի Շվեդիա և ԵՄ․ հնարավորությունների բացահայտում սննդամթերքի շուկայում» աշխատաժողովին։
«Սա նոր հնարավորություն է ագրոբիզնեսի ոլորտի հայկական ընկերությունների համար՝ բացահայտելու իրենց ներուժը դեպի Շվեդիայի և ԵՄ-ի սննդամթերքի շուկա»,- նշված է հաղորդագրությունում։