ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։
«Խորապես ցնցված ենք սարսափելի երկրաշարժի մասին լուրերից, որ տեղի է ունեցել Մյանմարում, Թաիլանդում և հարևան երկրներում, որի հետևանքով այդքան շատ զոհեր կան։ Մեր աղոթքները բոլոր տուժածների հետ են, մաղթում ենք այս աղետի հետևանքների շուտափույթ հաղթահարում»,- նշված է ԱԳՆ ուղերձում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարում և Թաիլանդում. փլուզվել են շենքեր։