Կառավարությունը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ստանձնել է գյուղացիական տնտեսությունների վերաապահովագրողի դերը: Գործադիրն ավելացրել է նաև իր աջակցության մասնաբաժինը: 2025-ի համար կսուբսիդավորվի ապահովագրավճարի 70-80 տոկոսը: 13 մշակաբույս կապահովագրվի 4 ռիսկից՝ ցրտահարությունից, կարկտից, երաշտից և հրդեհից։ Ապահովագրող ընկերություններին դիմելու վերջնաժամկետը մայիսի 31-ն է:
Մանրամասները՝ ռեպորտաժում: