Ռուսաստանը «ջախջախիչ պատասխան կստանա» Լեհաստանի կամ ՆԱՏՕ-ի այլ անդամ պետության վրա հարձակման դեպքում՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Եթե ինչ-որ մեկը սխալ հաշվարկ կատարի և մտածի, որ կարող է խուսափել Լեհաստանի կամ դաշինքի որևէ այլ անդամի վրա հարձակման պատասխանատվությունից, ապա կստանա ջախջախիչ պատասխան: Դա պետք է շատ հասկանալի լինի Վլադիմիր Պուտինի և ցանկացած այլ մարդու համար, որը կցանկանա հարձակվել մեզ վրա»,- հայտարարել է Ռյուտեն Վարշավա կատարած այցի ընթացքում:
Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելացնել սպառազինությունը՝ հայտարարելով, որ ժամանակակից աշխարհում շատ կարևոր է ավելացնել պաշտպանական ծախսերը: Գլխավոր քարտուղարը նշել է, որ Լեհաստանի պաշտպանական ծախսերը 2025 թվականին կազմում են ՀՆԱ-ի 4,7 տոկոսը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում: Նա դաշինքի մյուս անդամներին կոչ է արել հետևել Վարշավայի օրինակին: