Պեկինում հանդիպել են Չինաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները: Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ԵՄ-Չինաստան գործակցությունը: Վան Ին Ժան Նոել Բարոյի հետ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Պեկինը և Փարիզն այս տարի ռազմավարական, տնտեսական, ֆինանսական և մշակութային հարցերի շուրջ բարձր մակարդակի երեք հանդիպում կանցկացնեն:
«Կխորացնենք համակարգումը միջազգային և տարածաշրջանային թեժ հարցերի շուրջ», - ասել է Վան Ին:
Ժան Նոել Բարոն էլ հույս է հայտնել, որ Պեկինը կազդի Ռուսաստանի վրա և կստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նա նաև նշել է, որ Փարիզը դեմ է առևտրային պատերազմի ցանկացած դրսևորման:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։