Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է երկրի փոխվարչապետ, արտգործնախարար Մուրատ Նուրտլեուն: Նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Ղազախստան՝ որպես արտաքին գործերի նախարար: Համոզմունք հայտնել, որ այսօրվա քննարկումները լավ հնարավորություն կընձեռեն երկկողմ օրակարգի ամբողջ շրջանակի, նաև տարածաշրջանային և միջազգային բնույթի արդիական հարցերի շուրջ մտքերի առարկայական փոխանակման համար:
Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, նշել, որ մեր երկիրը գնահատում է Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունները՝ Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ: Արարատ Միրզոյանը հավելել է, որ Երևանն առաջարկել է ստորագրել համաձայնեցված պայմանագիրը, ինչը կարող է բեկումնային դառնալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհին:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում։