Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Այդ մասին նշված է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության փոխդեսպան Դիրդրի Բրաունի հայտարարության մեջ:
«Սա պատմական պահ է, և մենք կոչ ենք անում կողմերին՝ հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը: Այս խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի ավարտը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու և ընդհանուր առմամբ անվտանգության ու կայունության ապահովման լավագույն ճանապարհն է: Դա ճանապարհ կբացի առևտրի ընդլայնման և բարգավաճման համար ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև նրանց հարևանների համար»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ կողմերը պետք է զերծ մնան հռետորաբանությունից, որը խաթարում է խաղաղության հեռանկարները։
Բրաունը նշել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգային գործընկերների բոլոր ջանքերին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ: