Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ հույս ունի, որ ԱՄՆ-ը բավարար ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա՝ Մոսկվային առանց նախապայմանների հրադադարի մղելու համար։
Զելենսկին այդ հայտարարությունն արել է, երբ Մոսկվան Վաշինգտոնի միջնորդությամբ Սև ծովում հարվածները դադարեցնելու պայմաններ է առաջ քաշել։
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն և խստացվեն։ Ավելի վաղ Կիևը հայտնել էր, որ պատրաստ է անմիջապես կիրառել համաձայնագիրը։