Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հետ կապված գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը տարբեր մակարդակներում բազմիցս հնչեցվել է՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եթե կարճ ձևակերպենք՝ անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին փոխադարձաբար ընդունելի չէ: Դրանք, բարեբախտաբար կամ ցավոք, միմյանց բացառող երևույթներ են՝ հստակ չափանիշներով, և ոչ քաղաքական կամ գաղափարական տեսանկյունից»,- հստակեցրել է Զախարովան: