ԱՄՆ-ի Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը հետ է կանչել «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» մեդիակորպորացիայի ֆինանսավորումը դադարեցնելու մասին որոշումը:
Գործակալությունից ընդգծել են, որ իրենց իրավունք են վերապահում ապագայում դադարեցնել ֆինանսավորումը, եթե նման որոշումը համարվի տեղին և օրինական:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին հրամանագիր էր ստորագրել USAGM-ի և մի շարք այլ կառավարական կառույցների գործունեության զգալի կրճատման մասին: