Նռնաձոր տանող ճանապարհի կառուցումը «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է՝ Կառավարության նիստում հայտարարել է վարչապետը. գործադիրը ևս 15 մլրդ դրամ է ուղղել ճանապարհաշինությանը, ավելի քան 2 մլրդ էլ՝ սուբվենցիոն ծրագրերին:
Կառավարության որոշմամբ Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցին կից՝ Սոխոսենթրի շենքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին: Խարդախությամբ հափշտակված գույքը պետությանն էր վերադարձվել հաշտության համաձայնությամբ: Այս գործով անցնում էին մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը և նախկին դեսպան Արմեն Սմբատյանը:
Գործադիրի նիստի օրակարգը՝ տեսանյութում: