Մարտի 27-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի Զբոսաշրջության գործակալության գլխավոր տնօրեն Մարթա Ֆյոզեկաշի հետ: Այս մասին հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացման հետ կապված մի շարք հարցեր: