Երևան-Գյումրի համագործակցության շրջանակում Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնագիտական խումբը չորս շաբաթով գործուղվել էր Գյումրի: Այցի նպատակը ոչ միայն կենդանիների ստերջացումն էր, այլև հենց ծրագիրը ներդնելը:
Նշենք, որ ծրագրում ընդգրկվել է շուրջ 330 թափառող շուն:
Մանրամասները՝ տեսանյութում։