Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ՝ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալը, ստանալը, ինչպես և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարքներ են։
«ՆԳՆ ոստիկանությունը գործընկեր իրավապահ կառույցների հետ շարունակելու է ձեռնարկել գործողություններ նմանօրինակ արարքները բացահայտելու ուղղությամբ: Կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից»,- ասված է հաղորդագրությունում։