Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի «Eid Al-Fitr 2025»-ի 15 լավագույն տոնական ուղևորությունների ցանկում։
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ Eid Al-Fitr-ը հանրային տոն է և համընկնում է երկար հանգստյան օրերի հետ։ ԱՄԷ քաղաքացիների համար սա հիանալի հնարավորություն է բացահայտելու Հայաստանի զարմանահրաշ բնությունը, հարուստ մշակութային ժառանգությունն ու ջերմ հյուրընկալությունը։