«Մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,- կարծիք է հայտնել վարչապետը, հավելել․ «Բայց ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա «Արևմտյան Ադրբեջանի» շարժում սկսելու քաղաքական որոշում»:
Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանել հարցին, թե Ադրբեջանի ապակառուցողական դիրքավորման պայմաններում ինչո՞ւ է Հայաստանի արձագանքը ասիմետրիկ:
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի և Միացյալ նահանգների միջև ռազմավարական գործընկերությանը, նշել, որ օրակարգը շարունակում է հրատապ լինել նաև ԱՄՆ նոր վարչակազմի համար:
Մանրամասները՝ ռեպորտաժում։