Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են, հայտարարել է Իսրայելի վարչապետը:
«Եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի ազատ արձակել մեր պատանդներին, մենք ավելի հզոր ճնշում կգործադրենք», - նախազգուշացրել է Բենիամին Նեթանյահուն:
Նա հավելել է՝ իսրայելական ուժերն ավելի շատ տարածքներ կզավթեն:
«Եվ այլ բաներ էլ կարվեն, որոնց մասին դեռ չեմ բարձրաձայնի», - ասել է Նեթանյահուն Քնեսեթում:
Վարչապետը նաև հայտնել է, որ Գազայի հատվածում աննախադեպ երթեր են տեղի ունենում: Նրա խոսքով՝ մարդիկ ցանկանում են, որ ՀԱՄԱՍ-ը հեռանա: ՑԱՀԱԼ-ը վերսկսել է Գազայում ռազմական գործողությունները մարտի 18-ին:
Բացի օդային հարվածներից, իրականացվում են ցամաքային գործողություններ: Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին: 2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհերի թիվը հասնում է 50000-ի, վիրավորներինը՝ 114000-ի:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։