Խորհրդարանն այսօր քննարկել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու գլխավոր դատախազի միջնորդագիրը: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պատգամավորը խոշոր կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ՝ առանց կարանտինի: Կաշառքի երկրորդ դրվագն առնչվում է գումարի դիմաց համար 136 վթարային դպրոցը քանդելու, տեղում նորը կառուցելու միջնորդությանը: Աղազարյանը հերքել է մեղադրանքները:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։