Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Փոփոխված վերջնական ձևակերպմամբ սահմանվում է, որ Հայաստանը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը։
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: