ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին: Ըստ պետքարտուղարության հաղորդագրության՝ Մարկո Ռուբիոն Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանն Անկարային կոչ է արել աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը:
Դիվանագետների օրակարգում են եղել անվտանգության և առևտրի հետ կապված հարցեր։ Ռուբիոն ընդգծել է երկկողմ առևտրում գրանցված առաջընթացը, հորդորել ավելի սերտացնել շփումները տնտեսական ոլորտում։
Ըստ պետքարտուղարության՝ նա նաև ընդգծել է համատեղ ուժերով Սիրիայում կայունությունը, միասնությունը և խաղաղությունը խթանելու կարևորությունը:
Անդրադարձ է եղել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում արդեն մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաներին: Մարկո Ռուբիոն անհանգստություն է հայտնել ցույցերի և ձերբակալությունների հետ կապված։
Մանրամասները՝ տեսանյութում: